4443 դիտում
17:50 04-07-2015
Պաշտոնանկություններ Արցախի կառավարությունում
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» 2015 թվականի հունիսի 30-ի ՀՕ-88 օրենքը՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք որոշումներ:
Դրանց համաձայն`
Արմեն Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից,
Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից,
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Իգոր Բաղրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Սամվել Թավադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ապրեսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Դոլուխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից,
ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով` Արայիկ Հարությունյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
2125 դիտում
12:09 19-02-2014
Պաշտոնանկություններ և նշանակումներ՝ ՀՀ կառավարությունում
15022 դիտում
17:13 16-09-2016
Պաշտոնանկություններ կառավարությունում
4525 դիտում
15:26 21-06-2020
Պաշտոնանկություններ՝ Արցախի զինված ուժերում․ նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
Այս բաժնից
760 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
808 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
889 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»