Պաշտոնանկություններ կառավարությունում
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գուրգեն Դումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Պաշտոններից ազատվել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներ Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանը:
Ազատվել է պաշտոնից նաև ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանը:
Մեկ այլ որոշմամբ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։