Թուրքիա. 10 ամսական երեխան հայտնվել է բաց ծովում. տեսանյութ
Էգեյան ծովում Թուրքիայի առափնյա ծառայությունները փրկել են 10 ամսական մի աղջկա: Ուժեղ քամու պատճառով երեխան փքովի ներքնակով հայտնվել էր ափից մոտ մեկ կմ հեռավորությամբ:
Սկզբում ծնողները նույնիսկ չեն նկատել դստեր բացակայությունը: Մի քանի ժամ անց փրկարարները երեխային վերադարձրել են ծնողներին` ծովափին հանգստացողների ծափահարությունների ներքո: