Ռադամել Ֆալկաոն տեղափոխվեց «Չելսի»
Լոնդոնի «Չելսին» Մոնակոյի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, համաձայն որի Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վարձավճարով տեղափոխվում է անգլիական ակումբ: Այս մասին հայտնել է «Չելսիի» պաշտոնական կայքը:
Վարձավճարի ժամկետն ավարտվելուց հետո «Չելսին» իրավունք կունենա գնել Ֆալկաոյի տրանսֆերը: Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 50 միլիոն եվրո:
Ռադամել Ֆալկաոն՝ մեկնաբանելով իր տեղափոխությունը «Չելսի», նշել է.
«Շատ ուրախ եմ «Չելսի» տեղափոխվելու համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ մարզվել և օգնել թիմին հասնել գլխավոր նպատակին՝ Անգլիայի չեմպիոնի տիտղոսին և հաջողության հասնել եվրագավաթներում», նշել է կոլումբիացի ֆուտբոլիստը:
Ուշագրավ է, որ Ֆալկաոն առաջին անգամ իր կարիերայում կխաղա Չեմպիոնների լիգայում: