Ռադամել Ֆալկաոյի արտակարգ գոլը` «Մոնակո»-ի մարզման ժամանակ. տեսանյութ
«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն թիմի մարզման ժամանակ հիանալի գոլ է խփել: Կոլումբիայի հավաքականի հարձակվողը կիսաշրջադարձ հարվածով գնդակը մխրճել է ցանցի մեջ:
Նշենք, որ Ֆալկաոն նոր է ապաքինվել ծնկի վնասվածքից: Ընթացիկ տարվա հունվարին կուլումբիացին կտրել էր ծնկի խաչաձև կապանները, որի հետևանքով շարքից դուրս էր մնացել 6 ամիս ժամանակահատվածով: