9215 դիտում
13:28 03-07-2015
Հակո՛բ ջան, դու մեզանից մեկն ես, էլ ո՞վ, եթե ոչ դու, որ պետք է իրավական աջակցություն ցուցաբերի ազատամարտիկների ընտանիքներին. Մանվել Գրիգորյան. լուսանկարներ
ԵԿՄ-ի եւ «Ֆակտում» իրավաբանական գրասենյակի միջեւ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ելույթը ներկայացնում է ստորեւ.
«Հարգելի՛ ներկաներ.
Երկրապահ կամավորականների միությունը հավատարիմ է առաքելությանը: Մեր գործունեությունն ուղղված է զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքների անդամների սոցիալական, իրավական, բարոյական աջակցությանը: Չմանրամասնելով, թե քայլ առ քայլ ինչ ձեռնարկներ ենք ունեցել, միանգամից նշեմ, որ նշված խավին աջակցելու նպատակ ունի նաեւ այսօր ստորագրվող փաստաթուղթը: Փոխըմբռնման, գործակցության հուշագրեր ունենք տարբեր գերատեսչությունների հետ: Կա նախնական պայմանավորվածություն, առաջիկայում նմանատիպ հուշագիր ստորագրելու ենք նաեւ արդարադատության նախարարության հետ: Սակայն, ես կարեւորում եմ «Ֆակտում» իրավաբանական գրասենյակի հետ հուշագրի ստորագրումը, որովհետեւ այս հաստատության ղեկավարը ծնունդով սահմանամերձ Չինարի գյուղից է: Հակո՛բ ջան, դու երկրապահ ես, դու մեզանից մեկն ես: Էլ ո՞վ, եթե ոչ դու պետք է իրավական աջակցություն ցուցաբերի զոհվածների, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին:
Հարգարժա՛ն ներկաներ, սույն հուշագրի կնքմամբ՝ «Ֆակտում» ՍՊԸ մասնագետներն ակտիվորեն կներգրավվեն երկրապահների ընտանիքներին իրավախորհրդատվություն, իրավական աջակցություն ցուցաբերելու գործին, նաեւ կներգրավվեն պատանի երկրապահների համար կազմակերպվող ուսուցողական ծրագրերում, իրենց մասնագիտական փորձն ու հմտությունները կփոխանցեն պատանի եւ երիտասարդ երկրապահներին:
Հակո՛բ ջան, քեզ եւ ձեր գրասենյակի մասնագետներին էլ շնորհավորում եմ: Դուք, ձեր հարազատներն արդեն եռասերունդ երկրապահական ընտանիքի լիիրավ անդամներ եք:
Ամփոփելով ասենք՝ բարի երթ մեր գործակցությանը:
Ի դեպ, ըստ հուշագրի զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներն անվճար իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն կունենան: Ի դեպ, «Ֆակտում»-ի նախագահը ծնունդով սահմանամերձ Չինարի գյուղից Հակոբ Ղարախանյանն է:
Միջոցառումն սկսվել է երկրապահական ավանդույթների ոգով՝ ծաղկադրում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, հոգեւորական ի օրհնություն, ՀՀ եւ ԵԿՄ օրհներգերգով:
ԵԿՄ վարչության նախագահի հրամանով «Ֆակտում» ՍՊԸ հիմնադիր նախագահ Հակոբ Ղարախանյանը պարգեւատրվել է «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալով: Ղարախանյանն էլ իր հերթին ԵԿՄ գրադարանին նվիրել է իր հեղինակած գրքերի մեկական օրինակ:
Հակոբ Ղարախանյանն իր խոսքում նշել է, որ Արցախյան ազատամարտում հաղթանակ երաշխավորած, անկախության կայացմանը նպաստած երկրապահների ընտանիքներին անվճար իրավախորհրդատվությունն այն նվազագույնն է, որ իրենք կարող են անել՝ շեշտելով, որ այդ խավի նկատռմամբ պարտավորության զգացում պետք է ունենան ողջ հանրությունն ու պետությունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3115 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
Այս բաժնից
4561 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
874 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին