211652_close_icon

Հունաստանը չի կարող վերադառնալ «դրահմային»

views-count715 դիտում article-date 12:00 03-07-2015
Հունաստանը չի կարող վերադառնալ «դրահմային», քանի որ երկրում չկան անհրաժեշտ տպագրական մեքենաներ: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը: Նրա պարզաբանմամբ, երբ 2000 թվականին Հունաստանը մտավ եվրագոտի, իշխանությունները անմիջապես ձերբազատվեցին սեփական արժույթը՝ դրահման տպող մեքենաններից: Այդ տարիներին հույն պաշտոնյաները համոզված էին, որ երկրում միշտ գործելու է եվրոպական միասնական արժույթը: Ավելի վաղ նշվում էր, որ Եվրագոտուց դուրս գալու պարագայում Հունաստանը կարող է վերադառնալ նախկին արժույթին: Սակայն փորձագետները մտավախություն ունեն, որ «վերակենդանացած» դրահման սրընթաց արժեզրկվելու է:

Նմանատիպ նյութեր