211652_close_icon
views-count1763 դիտում article-date 15:34 03-02-2014

Մարիո Բալոտելլին կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն

«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին ամռանը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ նա ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում, հայտնում է Tuttomercatoweb.com-ը: Խաղացողին հավակնում են «Չելսի»-ն և «Արսենալ»-ը: «Ազնվականների» կազմում իտալացուն ցանկանում է տեսնել Ժոզե Մոուրինյոն, իսկ Բալոտելլի «Արսենալ» տեղափոխությանը կարող է նպաստել այն հանգամանքը, որ խաղացողը և «զինագործները» ունեն մեկ ընդհանուր հովանավոր, որը հանդիսանում է Puma-ն: Նախկինում Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ամռանը հարձակվողը կարող է այլ ակումբ տեղափոխվել:

Նմանատիպ նյութեր