211652_close_icon
views-count2304 դիտում article-date 11:43 10-04-2014

Ադրբեջանը հայտնում է, որ 23-ամյա Արսեն Խոջոյանը այսօր իսկ կարող է վերադառնալ Հայաստան

Ադրբեջանի՝ գերիների, անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը չի բացառել այսօր իսկ հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանում գերի ընկած 23-ամյա Արսեն Խոջոյանի վերադարձը Հայաստան: Սայիլովը նշել է, որ ներկա պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները գտնվում են Ղազախի շրջանում և բանակցություններ վարում հայկական կողմի հետ և չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում Արսեն Խոջոյանը վերադարձվի Հայաստանին: Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը մարտի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերի ընկել: Հարցաքննության ընթացքում նա պատմել էր, որ սխալմամբ է հատել սահմանը, երբ անասուններին արածացնելիս է եղել:

Նմանատիպ նյութեր