211652_close_icon
views-count991 դիտում article-date 11:48 03-07-2015

Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ և ֆոտոռեպորտաժ

Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդի փուլի առանձնահատկությունները եւ գուհունակություն հայտնեց այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Եվրախորհրդի համապատասխան կառույցների գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Գեսելն ընդգծեց, որ վերջին տարիներին ակնհայտ է դրական տեղաշարժը ոստիկանության գործունեության մեջ եւ համոզմունք հայտնեց, որ համագործակցության խորացման շնորհիվ բարեփոխման գործընթացն առավել արդյունավետ կդառնա: Հյուրերը հարցադրումներ արեցին ոստիկանության հաշվետվողականության, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների կանխարգելման միջոցների ձեռնարկման, Մարդու իրավունքների գործողության ծրագրի իրականացման ընթացքի եւ այլ խնդիրների վերաբերյալ: Ալեքսանդր Գեսելին եւ ուղեկցող անձանց հետաքրքրում էին նաեւ վերջին օրերի երեւանյան իրադարձությունները եւ իրավիճակը Մարշալ Բաղրամյան պողոտայում: Հունան Պողոսյանը մանրամասն ու սպառիչ ներկայացրեց դեպքերի ընթացքը, ոստիկանության գործողությունները, հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումները: Եվրոպայի խորհրդի քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելը գոհունակություն հայտնեց, որ իրավիճակը վերահսկվում է: Նա հույս հայտնեց, որ գործընթացները կմնան օրենքի շրջանակներում: Հանդիպման մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր