3121 դիտում
19:41 26-10-2017
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարն ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Դանիիլ Խոչաբոն, տնօրինության՝ Հայաստանի հարցով պատասխանատու Մաքսիմ Լոնգանգը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նարեկ Գաբրիելյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի երկրորդ քարտուղար Արամ Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի 2015թ. հուլիսին Հայաստան կատարած այցի արդյունքներով կազմված զեկույցից հետո տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների արդյունքում դատական իշխանության ոլորտին առնչվող, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
[b]ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
595 դիտում
10:08 12-02-2025
1972թ-ի այս օրը Երևանում ունեցել ենք մինչև -29 աստիճան սառնամանիք․ Գագիկ Սուրենյան
352 դիտում
09:56 12-02-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար