1052 դիտում
09:56 03-07-2015
Բաղրամյան պողոտայի դեպքում կան իշխանության որոշ ներկայացուցիչներ և կողմնակիցներ, որոնք կցանկանային, որ բռնություն լիներ. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում Հայաստանի քաղաքացիները հոգու խորքում դեմ են բռնությանը: Պարզապես երբեմն մարդկանց շահերն այնպես են դասավորվում, որ նրանք դառնում են բռնություն իրագործողներ կամ ջատագովներ: Կոնկրետ տվյալ՝ Բաղրամյան պողոտայի դեպքում կան իշխանության որոշ ներկայացուցիչներ և կողմնակիցներ, որոնք կցանկանային, որ բռնություն լիներ: Ինչո՞ւ: Որովհետև, հավանաբար, այդ մարդիկ որոշակի հոգեբանական խնդիրներ և բարդույթներ ունեն՝ «բռունցք» և «տղամարդկություն» ցույց տալու: Հիշո՞ւմ եք, այդպիսի նախագահ էլ ունեինք, որը բռունցքի սկգբունքային կողմնակից էր:
Որոշ ընդդիմադիրներ նույնպես կցանկանային, որ բռնություն կիրառվեր, նրանք հաշվարկում են, որ այդպիսով իրավիճակը կսրվի, և դա ճանապարհ կբացի իրենց բաղձալի նպատակի՝ իշխանափոխության համար: Այս մի խումբը, բնականաբար, ձգտում է ռադիկալացնել բողոքը և ամեն ինչ անում է, որ Բաղրամյան պողոտան շարունակի փակ մնալ:
Բռնության մեջ շահ ունեցող մարդկանց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խմբի վարքը դատապարտելի չէ. նրանք քաղաքական մարդիկ են, նրանց «աշխատանքն» է իշխանություն պահելը կամ իշխանություն վերցնելը: Դրանով նրանք չեն տարբերվում որևէ այլ երկրի քաղաքականացված զանգվածից»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1852 դիտում
09:47 30-06-2015
8-րդ գիշերը Բաղրամյան պողոտայում եւս խաղաղ անցավ, բայց որոշ մարդիկ փորձել են սադրել պողոտայի ցուցարարներին
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»