ՌԴ-ում կայծակի հարվածից 2 հոգի է մահացել
ՌԴ Պերմի երկրամասում կայծակի հարվածից մահացել են 42-ամյա տղամարդը եւ նրա 7-ամյա տղան: Նրանց դիերը հայտնաբերել են գյուղից ոչ հեռու՝ գետին ափին: Բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ նրանց մահվան պատճառը կայծակի հարվածն է: Դեպքի հանգամանքները քննվում են: