Դժբախտ դեպք՝ խաղադաշտում. Ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածից. տեսանյութ
Պերուի գավաթի շրջանակում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Կայծակի հարվածից հետո «Սպորտ Ագիլա» ակումբի 21-ամյա խաղացող Ժոաո Կոնտերասը հայտնվել է խոտածածկին: Վերջինիս անմիջապես տեղափոխել են հիվանդանոց,սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ֆուտբոլիստի կյանքը:
Դեպքը տեղի է ունեցել Ուանկայո քաղաքում: