Բրազիլիայում կինը մահացել է ընտանիքի աչքի առաջ` կայծակի հարվածից. լուսանկարներ
36-ամյա Ռոզանգելա Բիավաթին մահացել է ընտանիքի աչքի առաջ` կայծակի հարվածից: Դեպքը տեղի է ունեցել Սան Պաոլոյի հայտնի առողջարանային գոտում: Կինն անհանգստացած վազում է ` ծովում լողացող որդուն ու զարմիկներին զգուշացնելու սկսվող ամպրոպի ու կայծակի մասին: Հենց այդ պահին կայծակի առաջին հարվածը սպանում է կնոջը:
Լողափին էին Ռոզանգելային հարազատները` եղբայրը, քույրը ` իրենց ընտանիքներով և ամուսինը: Կնոջը փրկելու նրանց ջանքերը ապարդյուն էին: Կայծակը մահացու հարվածել էր նրան: