211652_close_icon
views-count2920 դիտում article-date 15:24 02-07-2015

Որոնվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ սպանության փորձ կատարած անձը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը տեղադրված է ՀՀ ԱԱԾ պաշտոնական [url=http://www.sns.am/index.php/am/news/281-02072015]կայքէջում[/url], ինչպես նաև պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Նկարագրված անձին ճանաչողներին խնդրում ենք անհապաղ զանգահարել ՀՀ ԱԱԾ 011 52-95-56, 011 58-90-96 և ՀՀ Ոստիկանության 1-02 հեռախոսահամարներով կամ հայտնել ՀՀ Ոստիկանության մոտական բաժին: Տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է: [b] ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն[/b] Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53626/]հայտնել էր[/url], որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի 77 LN 077 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցներից վնասվել էր ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կային նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային, իսկ մեքենայում եղել է նաև մարզպետ Ս. Խաչատրյանը: [img]/ups/images/0030183001435836036266844.jpg[/img]

Նմանատիպ նյութեր