ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կտրուկ արձագանքել է լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ներքաշված է կազմակերպության կոռուպցիոն սկանդալներում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին կուռպցիոն սկանդալի առթիվ սկսված հետաքննությունից հետո Բլատերը հայտարարեց, որ կթողնի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը:
«Մի՞թե չեք հասկանում ձեր կողմից նշցած բառի իմաստը: Նա, ով ինձ մեղադրում է կոռուպցիայի մեջ, պետք է նախ դա ապացուցի: Ոչ ոք դա չի կարող անել, քանի որ ես կոռումպացված եմ:
Ես ընդունում եմ քննադատությունը, եթե այն օբյեկտիվ է: Իսկ երբ ասում են, որ Բլատերը կոռումպացված է, քանի որ կոռումպացված է ՖԻՖԱ-ն, դրա հետ համաձայն չեմ: Նա, ով դա ասում է՝ առանց ապացույցներ ունենալու, ինքը պետք է պատասխանատվություն կրի», ասել է Բլատերը: