211652_close_icon
views-count1460 դիտում article-date 12:27 02-07-2015

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը մարզական լրագրողներին

Սիրով շնորհավորում եմ մարզական լրագրողներին նրանց մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ: Բոլորին մաղթում եմ աշխատանքային եռանդ, մասնագիտական ձեռքբերումներ, ակտիվ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն և, իհարկե, անձնական երջանկություն ու հաջողություններ: Ծանոթ եմ մեր երկրում աշխատող մարզական լրագրողներից շատերին և ուրախությամբ պետք է ասեմ, որ նրանցից շատերն իրոք մեծ սիրով և նվիրվածությամբ են կատարում իրենց գործը` ի նպաստ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, այդ ոլորտում նորարարական ուղղությունների ներդրման, օրենսդրական դաշտի կատարելագործման: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինչպես ոլորտը վաղուց լուսաբանող` ավագ սերնդի մարզական լրագրողներին, այնպես էլ այդ բնագավառում նոր քայլեր սկսող երիտասարդ մասնագետներին, մարզաշխարհում տեղի ունեցող կարևորագույն մրցաշարերը, հետաքրքրաշարժ իրադարձությունները լուսաբանելու և հասարակությանն օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու համար: Մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլոր մարզական լրագրողներին և հույս հայտնում, որ նրանց անաչառ լուսաբանման և պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ մարզասերները և հասարակության բոլոր անդամները տեղեկացված կլինեն մարզաշխարհում կատարվող արժանահիշատակ իրադարձությունների մասին: [b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր