Պետր Չեխ. Ինձ սպառնացողները «Չելսիի» իսկական երկրպագուները չեն
«Արսենալի» նորեկ, դարպասապահ Պետր Չեխը անդրադարձել է իր նախկին ակումբի` «Չելսիի» մի շարք երկրպագուների [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/30/58238/]տհաճ արտահայտություններին[/url]:
Հիշեցնենք, որ «Չելսիի» երկրպագուները սոցցանցերում Չեխի հասցեին` «Արսենալ» տեղափոխվելու համար, վիրավորական արտահայտություններ էին տարածել, նույնիսկ մահվան սպառնալիքներ էին գրել:
«Իսկական երկրպագուները ինձ դրական և հաճելի հաղորդագրություններ են գրել: Իսկական երկրպագուները գնահատում են իմ տարիների աշխատանքը և այն, ինչ արել եմ «Չելսիի» համար:
Որոշ անձինք իմ հասցեին բացասական և վիրավորական գրություններ են թողել, բայց դրանք «Չելսիի» իսկական երկրպագուներ չեն», ասել է Չեխը: