211652_close_icon

Տիբո Կուրտուա. Հուսով եմ, որ «Չելսիի» երկրպագուները կհասկանան ինձ

views-count4242 դիտում article-date 13:43 09-08-2018
Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան պարզաբանել է իր որոշումը՝ «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ» և հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբին: «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս ֆանտաստիկ չորս տարվա համար: «Չելսին» միշտ իմ սրտում կլինի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ այս տարիներին աջակցության համար: Հուսով եմ, հասկանում եք, որ այս որոշումը ես կայացրեցի իմ երեխաներին ավելի մոտ լինելու ցանկությունից ելնելով: Մաղթում եմ լավագույնը: Ինձ համար մեծ պատիվ էր լինել «Չելսիից» մի մասնիկը», ասել է Կուրտուան:

Նմանատիպ նյութեր