Բ. Նեմցովի փաստաբանը կասկածում է, որ սպանության հետ կապ ունեն նրան սպառնացողները
Այսօր Մոսկվայի կենտրոնում սպանված Բորիս Նեմցովի փաստաբան Վադիմ Պրոխորովը հայտնել է, որ քիչ հավանական է այն փաստը, որ քաղաքական գործչի սպանության մեջ կարող են ներգրավված լինել այն մարդիկ, ովքեր սպառնում էին նրան:
Նա նաև նշել է, որ իրենք անպայման քննությանը առավելագույն աջակցություն կցուցաբերեն: Կտրամադրվեն այն մարդկանց վերաբերյալ փաստաթղթերը, ովքեր սպառնացել են նրան: Սակայն, ըստ Պրոխորովի՝ դժվար թե նրան սպանել են այն մարդիկ, ովքեր բացահայտորեն նրան սպառնացել են. դա լրիվ հիմարություն կլիներ: