Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները
Հուլիսի 1-2-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/8 շենքի մոտակայքում այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք, Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդանի կիրճում` 3000 քմ, Քանաքեռի երկաթգծի մոտակայքում` 2000 քմ, Նորաշեն թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում` 2000 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի գյուղապետարանի մոտակայքում` 3500 քմ, Փարփի – Ղազարավան ավտոճանապարհին` 5000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում` 1500 քմ, Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 3.5 հա, Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 5500 քմ, Գառնի գյուղի Բանավան թաղամասում` 4 հա, Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի «Վարդանես» կոչվող հանդամասում` 5 հա, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ 2000 քմ, Թալին – Թաթուլ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` 1.5 հա, Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բենզալցակայանի մոտակայքում` 5500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]