Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները
Հունիսի 1-2-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ռոբերտ Գասպարյան փողոցի մոտակայքում, այրվել է 700 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 300քմ, Մասիս քաղաքում՝ 200 հակ անասնակեր, Վեդի քաղաքի սպորտդպրոցի հետնամասում՝ 5000քմ, Երևանի Սարի թաղի 22-րդ փողոցի մոտ՝ 500քմ, Արշակունյաց պողոտայում գտնվող Կոմիտասի անվան զբոսայգում՝ 2000քմ, Մազմանյան փողոցի թիվ 5/17 տան մոտ՝ 1000քմ, Երևան քաղաքի «Սրբ. Սարգիս» եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում՝ 100քմ, Արաբկիր զբոսայգու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում՝ 1500քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: