211652_close_icon
views-count791 դիտում article-date 09:12 11-06-2015

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները

Հունիսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Վերին Չարբախ, Դավիթաշեն 4-րդ, Կարմիր բլուր, Նազարբեկյան թաղամասերում այրվել է 690 քմ, Ա.Բաբաջանյան, Լենինգրադյան, Լևոնյան, Հ.Ավետիսյան փողոցներում` 205 քմ, Թբիլիսյան խճուղում` 3000 քմ, Եղվարդի խճուղում` 150 քմ, Արցախի պողոտայում` 1000 քմ, Մյասնիկյան պողոտայում` 1 հա, Մետրոպոլ հյուրանոցի մոտակայքում` 300 քմ, «Կորեայի Ձոր» կոչվող տարածքում` 4500 քմ, Արարատի մարզի Մասիս-Երևան ավտոճանապարհին` 150 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 400 քմ, Արմավիրի մարզ Էջմիածին, Արմավիր քաղաքներում` 1400 քմ, Դաշտ, Թաիրով գյուղրերւմ՝ 5000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` 3500 քմ, Ագարակաձոր գյուղում` 3 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր