«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ Բյուրոյի վստահելի գործընկեր. լուսանկարներ
Հունիսի 28-ին Բյուրոն գործընկերների հետ նշեց իր հիմնադրման հինգերորդ տարեդարձը:
Իր հնգամյակի կապակցությամբ Բյուրոն կազմակերպեց միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին ԱՊՊԱ ոլորտի հնգամյա գործունեությունը, ԱՊՊԱ համակարգի հետագա զարգացման ուղղությամբ ծրագրված քայլերը, ցուցադրվեց Բյուրոյի անցած ուղուն նվիրված ֆիլմ:
ԱՊՊԱ ոլորտի կայացման գործում մեծ ներդրում ունենալու համար շնորհակալագեր և հուշամեդալներ շնորհվեցին և «[url=http://www.ingoarmenia.am/news/more/id/282/lang/am]ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ[/url]» ԱՓԲԸ տնօրեն Լևոն Ալթունյանին, և՛ տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանին:
Նշենք որ, Արևշատ Մելիքսեթյանի գիտական աշխատանքի թեման եղել է Հայաստանում ԱՊՊԱ համակարգի միջազգային փորձի ներդնման և կիրառման մասին, որը հրապարակվել է 2007թ. և հետագայում՝ 2010թ. օգտագործվել է ԱՊՊԱ համակարգի մեթոդաբանության մշակման մեջ: