211652_close_icon
views-count46329 դիտում article-date 14:05 06-06-2016

Լատինական Ամերիկայում Հայաստանը կարող է ունենալ վստահելի գործընկեր և դաշնակից՝ ի դեմս Էկվադորի. Վարդան Հարությունյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայերն ապրում և գործունեություն են ծավալում նաև Էկվադորում: Ավելին, Հայաստանում էլ էկվադորցիներ կան: Հայ-էկվադորական բարեկամական կամուրջ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ աշխատանք է իրականացնում «Հայ-էկվադորական բարեկամություն» հասարարական կազմակերպությունը: Կատարված և սպասվելիք աշխատանքների մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանի հետ: [b]-Պարոն Հարությունյան, որպես «Հայ-էկվադորական բարեկամություն» հասարարական կազմակերպության հիմնադիր, եթե կարելի է, մի փոքր մանրամասնեք՝ որքան ժամանակ է, ինչ գործում է կազմակերպությունը և ինչ նպատակներ ունի: [/b] -Կազմակերպությունը նախորդ տարվա ապրիլից է գործում: Դեռ այն հիմնելուց առաջ նպատակ ենք ունեցել երկու երկրների միջև բարեկամական կապ ստեղծել: Այսպիսով, կարելի է ասել, որ մեր կազմակերպությունը կամուրջ է հանդիսանում այս գործում: [b]-Այս կարճ ժամանակահատվածում ի՞նչ աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև բարեկամական կապեր հաստատելու ուղղությամբ: [/b] -Նախ, երկու երկրների միջև ստեղծել ենք մշակութային կապ: Երկու երկրների հնագույն երաժշտական գործիքների` հայկական դուդուկի, քանոնի և էկվադորական ազգագրական երաժշտական գործիքների համադրությամբ երաժշտական մի շարք նախագծեր ենք իրականացրել: Ինչպես գիտեք, Էկվադորն ամբողջ աշխարհում հայտնի է որպես բազմապիսի ապրանքների մատակարար: Էկվադորից Հայաստան հիմնականում ներկրվում են բանան, ծաղիկներ և դեղորայք, սակայն դա արվում է երրորդ երկրների միջոցով: Այժմ փորձում ենք մշակել որոշակի ռազմավարություն՝ անմիջապես Էկվադորից ներկրելու համար: Դրական արդյունքի դեպքում հնարավոր կլինի նաև Հայաստանից արտահանել ԵՏՄ տարածաշրջան, ինչու չէ, նաև Իրան: Այս մասին խոսվեց նաև պաշտոնական հանդիպումների ժամանակ: Պակաս կարևոր չէ նաև հակառակ ուղղությունը. Հայաստանն էլ կարող է հետաքրքրել Էկվադորին: Օրինակ՝ բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ հայ շինարարներն իրենց հմտությամբ ու բարձրորակ աշխատանքով հայտնի են ամբողջ աշխարհում: Այս փաստը չի վրիպել նաև Էկվադորի ուշադրությունից: Հայաստանում իրենց հետաքրքրում էր շինարարության ոլորտը, հատկապես կամուրջների, թունելների ու ճանապարհների կառուցման գործում մեր ճարտարապետների ու շինարարների վարպետությունն ու փորձը: [b]- Արդյո՞ք Էկվադորում էլ ունենք հայտնի հայեր, և գոյություն ունի՞ այնտեղ ազգային կյանք: [/b] - Էկվադորում, իհարկե, բնակվում են հայեր: Հայտնի հայեր ունենք հիմնականում երաժշտության ոլորտում: Օրինակ՝ ֆիլհարմոնիկ պետական նվագախմբի գլխավոր դիրիժորը հայ է: Հուլիսին մեկնելու եմ Էկվադոր՝ մեկ անգամ ևս հանդիպելու այնտեղ բնակվող հայերի հետ, ինչպես նաև պաշտոնական հանդիպումներ են տեղի ունենալու մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Այդ այցի ընթացքում նախատեսվում է, որ պատարագ է մատուցվելու եկեղեցում, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը: Պատարագին մասնակցելու են այնտեղի հայերը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեր կազմակերպությունը այս պահին բանակցություններ է վարում, որ Էկվադորի մայրաքաղաքում հայկական խաչքար տեղադրվի: Այսպիսի միջոցառումներով նաև նպատակ ունենք համախմբելու և ակտիվացնելու Էկվադորում բնակվող հայերին: [b]- Օրեր առաջ Հայաստանում էին Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոն, Էկվադորի Հանրապետության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն, իշխող «Պաիս» կուսակցության ղեկավար Ֆրանսիսկո Վելասկոն և Էկվադորի Հանրապետության բարձրագույն կրթության նախարարի օգնական Խուան էդուարդո Մենեսես Դելգադոն: Այցը ի՞նչ նպատակ էր հետապնդում, և ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: [/b] - Նախ ասեմ, որ մեր կազմակերպությունը Ազգային ժողովի աշխատակազմի հետ դիմավորեց պետական պատվիրակությանը: Հայաստան գալուն պես նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունն ու բոլոր տեսակի ցեղասպանությունները: Դրանից հետո հանդիպում ունեցան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց միջխորհրդարանական բարեկամական խումբ ստեղծելու վերաբերյալ: Նպատակն է ակտիվացնել երկու երկրների շփումները նաև խորհրդարանական մակարդակում: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում նախագահն իր կողմից ցանկություն հայտնեց երկու երկրների միջև ստեղծել բարեկամական հարաբերություններ, ինչպես նաև խոսվեց Էկվադորի նախագահին Հայաստան հրավիրելու մասին: Պետական վերջին հանդիպումը տեղի ունեցավ արտգործնախարարությունում, որտեղ քննարկվեց վիզայի ռեժիմը վերացնելու հարցը, ինչը կնպաստի ոչ միայն տուրիզմի զարգացմանը, այլև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ստեղծմանը: [b]-Պաշտոնական հանդիպումներից բացի՝ Էկվադորից ժամանած պատվիրակությանը ի՞նչը տպավորեց Հայաստանում: [/b] - Նախ՝ այն, որ Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը ընդունել՝ որպես պետական կրոն: Պատվիրակությանը մեր կազմակերպությունն ուղեկցեց Գառնու հեթանոսական տաճար, որից հետո էլ եղանք Խոր Վիրապում: Արժեր նրանց ցույց տալ հայ ժողովուրդի անցած ուղին՝ հեթանոսությունից դեպի քրիստոնեություն: Նրանք տպավորված էին նաև հայկական հյուրընկալությամբ, մարդկանց բարեհամբույր վերաբերմունքով: Այցի ընթացքում փորձեցինք հնարավորինս լավ ներկայացնել հայկականությունը. էկվադորցիներին չափազանց դուր եկավ հայկական խոհանոցը, մեծ հետաքրքրություն առաջացրեց ազգային երաժշտությունը, նրանք հիացած էին հայկական գորգարվեստով. անգամ գորգ գնեցին՝ իրենց հետ Էկվադոր տանելու համար: [b]-Առաջիկայում ի՞նչ է սպասվում հայ-էկվադորական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: [/b] -Երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների կողմից կստորագրվի բարեկամական խմբի ստեղծումը վկայող համապատասխան փաստաթուղթը: Դրանից հետո սպասվում է պաշտոնական այց Էկվադոր: Կարելի է ասել, որ միջպետական հարաբերությունների ձևավոման ու զարգացման ծանր անիվն արդեն տեղից շարժվել է: Ակնհայտ է, որ հեռավոր Լատինական Ամերիկայում Հայաստանը կարող է ունենալ վստահելի գործընկեր և դաշնակից՝ ի դեմս Էկվադորի, համենայնդեպս դրա համար բոլոր նախադրյալներն առկա են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր