«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն առաջին անգամ հաշվեհարդար են տեսել կանանց հանդեպ
Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները առաջին անգամ հաշվեհարդար են տեսել կանանց հանդեպ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, լուրը հաստատել են մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի Սիրիական կենտրոնի իրավապաշտպանները: Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդերրահմանի խոսքերով, «Իսլամական պետության» գրոհայինները խաղաղ բնակիչների դեմ իրենց հաշվեհարդարների պրակտիկայում առաջին անգամ սուրով կտրել են երկու կնոջ գլուխ:
Երկու հաշվեհարդարներն էլ տեղի է ունեցել Դեյր-Էզ-Ձոր գավառում:
Աբդերրահմանն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ «Իսլամական պետության» գրոհայինները մեղադրել են երկու կանանց էլ կախարդության և մոգության մեջ: