211652_close_icon
views-count1204 դիտում article-date 19:00 29-08-2014

Օբաման խոստովանել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ռազմավարության բացակայությունը

Lenta.ru-ի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Բ. Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ չգիտի, թե ինչպես է պետք պայքարել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ: «Մենք դեռ չունենք ռազմավարություն»,- նշել է ԱՄՆ նախագահը և ընդգծել, որ արդեն հանձնարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին գործողությունների կոնկրետ պլան մշակել: Օբաման նշել է, որ այդ պլանի կազմման համար բավական ժամանակ է անհրաժեշտ, և որ իրենք չեն պատրաստվում դա միայնակ անել

Նմանատիպ նյութեր