ՀՀ ԿԲ-ն որոշումներ է ընդունել
Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 30-ի նիստում որոշել է վերաձևակերպել «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան, գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրել «Շող» ՍՊԸ-ին, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել «ԿԲՄ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 209 լիցենզիան: Այս մասին տեղեկացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: