Թե՛ համապետական, եւ թե ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թե՛ համապետական, եւ թե ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը։ Պարտվել է ինքն իրեն՝ միասնական ընդդիմադիր ճակատ չձեւավորելու, ապաքաղաքական ամբիցիաների, թիմային բազմաշերտ «քաղաքական» թվաբանությունների եւ ընդդիմադիր դաշտը այլ գործիքներով պառակտելու արդյունքում։
Հայաստանի ամենօրյա գահավիժումը կասեցնելու գլխավոր պայմաններից է անցյալի սխալներից դասեր քաղելն ու քաղաքական միասնական ընդդիմադիր ճակատի ձեւավորումը։
Այլապես գործող ընդդիմությունը ոչ պակաս պատասխանատվություն է կրելու տեսանելի ապագայում Հայաստանի վիլայեթացման համար, ինչին անխոչընդոտ տանում է գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությունը։