ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշումներ է ընդունել
Կենտրոնական բանկի խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշմամբ գրանցվել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՕՎԻՐ» մասնաճյուղը:
Կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԲՈՆՈՒՍ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 803 լիցենզիան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից: