1874 դիտում
17:59 22-12-2016
Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով, մասնավորապես, առաջարկվում է [b]փոխհատուցել «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` [/b]աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող, ընկերությունների 2014 և 2015թթ. 4-րդ եռամսյակների և 2016թ. ինն ամիսների ընթացքում վճարված ԱԱՀ-ն ամբողջությամբ:
Որոշումը կնպաստի Միավորման անդամ հանդիսացող ընկերությունների տնտեսական գործունեությանը, նրանցում աշխատող հաշմանդամների սոցիալական խնդիրները լուծելուն` պետբյուջեից ֆինանսական փոխհատուցումներ տրամադրելու միջոցով:
2016թ. օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով [b]կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:[/b]
Նմանատիպ նյութեր
3604 դիտում
15:27 17-05-2014
ՀՀ վարչապետը կադրային փոփոխությունների հետ կապված մի շարք որոշումներ է ընդունել
Այս բաժնից
1003 դիտում
23:37 10-01-2025
Արամ Ա Վեհափառը 2025-ը հռչակել է «ավանդույթների վերակենսավորման տարի»
4096 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1042 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան