211652_close_icon

Հայ բռնցքամարտիկ Հայկ Հարութունյանը շարունակում է հաղթական շարքը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count745 դիտում article-date 21:10 05-12-2025
Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հայկ Հարութունյանը նոյեմբերի 29-ին Մյունխենում նվաճեց կարևոր հաղթանակ՝ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով տանզանիացի Համիսի Մայային։ Մրցամարտը թեև կարճ տևեց, սակայն դրա ընթացքում պատկերվեցին Հարութունյանի տակտիկական առավելությունները, նա արագ գտավ մրցակցի պաշտպանական բացերը և հասցրեց ուժային հարվածներ, որոնք որոշիչ դարձան շարունակության համար։

Նրա յուրաքանչյուր ելույթ ապացուցում է՝ Հարութունյանը ոչ միայն տիրապետում է բարձր կարգի տեխնիկայի, այլև օժտված է բացառիկ հարվածային ուժով, որը նրան դարձնում է իր քաշային կարգի ամենավտանգավոր և դիտարժան բռնցքամարտիկներից մեկը աշխարհում։

Այս հաղթանակը 11-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 10-ը նոկաուտով։ Նման ցուցանիշը խոսում է նրա հարվածային արդյունավետության և մրցակցին արագ կարդալու ունակության մասին։ Բացի մարզական վիճակից, նկատվում է նաև Հարութունյանի տակտիկական հասունացումը, նա ավելի ինքնավստահ է վերահսկում ռինգը, ճշգրտորեն ընտրում է հարվածային կոմբինացիաները և պահպանում է մենամարտի տեմպի նախաձեռնությունը։

Հարկ է նշել, որ Հարութունյանը եռամյա ընդմիջումից հետո վերադարձավ ռինգ այս տարվա հունիսին՝ վնասվածքների պատճառով դադարեցրած մրցակցային գործունեությունը։ Իր վերադարձի մենամարտում նա կրկին ցույց տվեց ուժային առավելությունները՝ արձանագրելով առաջին ռաունդում նոկաուտ։ Այդ հաղթանակը հաստատեց, որ եռամյա բացակայությունը չի ազդել նրա մարզավիճակի և հարվածային ուժի վրա։

Հարութունյանը Եվրասիայի կրկնակի չեմպիոն է պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Ըստ մասնագետների՝ հայ բռնցքամարտիկը ներկայումս ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն լիովին պատրաստ է բախվելու համաշխարհային բռնցքամարտի էլիտային ներկայացուցիչների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր