«Լեսթերի» գլխավոր մարզիչը պաշտոնանկ է եղել սեքս-սկանդալի պատճառով
Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնը պաշտոնանկ է եղել Թայլանդում թիմի երեք խաղացողների՝ Թոմ Հուպերի, Ջեյմս Պիրսոնի և Ադամ Սմիթի մասնակցությամբ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/01/54952/]սեքս-սկանդալի[/url] պատճառով: Ընդ որում, այդ սկանդալի «հերոսներից» մեկը հենց Պիրսոնի որդին է եղել:
Ակումբի սեփականատերերը թայլանդցիներ են, որոնց խիստ անհանգստացրել է թիմի հեղինակությունը, որը սկանդալի պատճառով սասանվել է:
Նշենք, ավելի վաղ «Լեսթերը» խզել էր սեքս-օրգիայի մասնակից խաղացողների հետ պայմանագրերը: