Լեհաստանի արդարադատության նախարարը պաշտոնանկ է եղել՝ զենքի արտոնագրի հետ կապված սկանդալի պատճառով
Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչն ընդունել է երկրի արդարադատության նախարար Ցեզարի Գրաբարչիկի հրաժարականը: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, նախարարը հարցաքննության էր կանչվել դատախազություն՝ քննություներ անցկացնելու և հրազենային զենքի արտոնագրեր ստանալու խախտումների հետ կապված հետաքննության շրջանակներում:
Նշվում է, որ Գրաբարչիկը արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014-ի սեպտեմբերից: