211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 45-ամյա տղամարդը ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել և շարունակաբար խաթարել դատախազության բնականոն աշխատանքը

views-count1666 դիտում article-date 10:08 24-01-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը հունվարի 18-ին, ժամը 01։55-ի սահմաններում Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մուտքի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել և շարունակաբար խաթարել դատախազության բնականոն աշխատանքը։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյամը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքաին ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյ Վլադիմիր Շ․-ն, ով նույն օրը ժամը 13։05-ի սահմաններում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Վլադիմիր Շ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր