92708 դիտում
14:27 07-10-2016
ՀՀ Քննչական կոմիտեի շենքում այսօր ամեն ինչ ճերմակ էր. կոմիտեի նախագահը քննիչների համար ընթերցեց Շիրազի ստեղծագործություններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ապարատի մեծ թվով աշխատակիցների պարգևներ և արտահերթ կոչումներ հանձնեց։
ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ելույթով հանդես եկավ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի օգնականը, այնուհետև Քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանն ապարատի մի շարք աշխատակիցների հանձնեց պարգևներ, որոնք տրվել են Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից։
Մինչ Ա. Հովսեփյանը կհանձներ պարգևները, նա բանաստեղծություն ընթերցեց Հովհաննես Շիրազից։
[color=#EF2929]
Շնորհավորելով ՔԿ ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ թեև կոմիտեն դեռ երկու տարվա կյանք ունի, բայց պետք է փաստենք, որ այս կարճ ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել կազմավորման ու կայացման ուղղությամբ և այսօր հիրավի իր ուրույն տեղն ու դերն ունի դատաիրավական ոլորտում՝ որպես անկախ քննչական մարմին։
Մշակվել և ներդրվել են կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների արդյունավետությունը բարձրացնող մի շարք ծրագրեր՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, որոնց շնորհիվ էապես բարելավվել են կազմակերպական աշխատանքները։ Ու չնայած այսօր շատերն են փաստում, որ ՔԿ-ն կայացած պետական մարմին է, սակայն, ինչպես նշեց Աղվան Հովսեփյանը, ամենաբարձր գնահատականը կլինի այն, որ յուրաքանչյուր քրեական գործով քննիչը դրսևորի իր անկախությունն ու ինքնուրույնությունը՝ որպես դատավարական անձ։
«Դուք չպետք է շլանաք փրփուրների փայլով, այլ փնտրեք ու գտնեք ապացույցներ, որոնք կլինեն անարատ, անբիծ ու իրական։ Այսինքն՝ պետք է լինեն օրինական ճանապարհով ձեռք բերված և անսխալ, քանի որ ձեր աշխատանքի շնորհիվ է, որ արդարադատության իրականացմամբ որոշվում են մարդկային ճակատագրեր»,- հայտարարեց ՀՀ ՔԿ Նախագահը։ Հիշելով Հովհաննես Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությունը՝ Աղվան Հովսեփյանը նկատեց, որ քննիչը ո՛չ մարգարիտն է և ո՛չ էլ փրփուրը, այլ՝ ծովի հատակին մարգարիտներ որոնողը։ «Ես մարգարիտը համեմատում եմ քրեական գործերով ձեռք բերվող ապացույցների հետ. պետք է փնտրեք ու գտնեք իրական ապացույցները»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ Քննչական կոմիտեին շնորհավորական ուղերձներ են հղել երկրի պետական այրերը, գործընկեր գերատեսչությունների ղեկավարները, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական բարձր պարգևների։[/color]
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ հանդիսավոր նիստից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 664+
664+
Նմանատիպ նյութեր
34873 դիտում
13:44 01-07-2015
Գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ ինչո՞ւ էր ամեն ինչ ճերմակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1570 դիտում
16:37 07-03-2014
Հովհաննես Շիրազի որդու՝ Արա Շիրազի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Այս բաժնից
9684 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին