Գերմանիան վերջնագիր է ներկայացնում Հունաստանին
Հունաստանը ոչ մի ցենտ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության մեջ են վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը: Այդ մասին The Times-ին հայտնել է գերմանացի անանուն բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս խոսքով՝ Հունաստանին տրվելիք հնարավոր ֆինանսական աջակցությանը խոչընդոտում է Գերմանիայի ղեկավարությունը, որի համար Ցիպրասը և Վարուֆակիսն անընդունելի պաշտոնյաներ են:
Աղբյուրը նշել է, որ ներկա պահին ԵՄ-ի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարում Հունաստանի իշխող կուսակցության փլուզման հարցով; Նրանց նպատակն է տեխնոկրատական կառավարություն ստեղծելը, որը պատրաստ կլինի գնալ վարկատուներին փոխզիջման;
Եթե հուլիսի 5-ի հանրաքվեին հույները դեմ քվեարկեն տնտեսմանը, ապա ամեն ինչ կվերջանա և Հունաստանը դուրս կգա եվրագոտուց: