211652_close_icon
views-count1499 դիտում article-date 18:41 29-10-2022

Իրանցի ուժայինները վերջնագիր են ներկայացնում ցուցարարներին

Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ Հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարն այսօր վերջնագիր է ներկայացրել երկրի տարբեր քաղաքներում ընթացող բողոքի գործողությունների մասնակիցներին՝ նշելով, որ կորպուսը չի պատրաստվում հանդուրժել դրանց շարունակությունը։

«Դուրս մի եկեք փողոց։ Այսօր անկարգությունների վերջին օրն է», - հայտարարել է Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։

Նրա խոսքով՝ ցույցերի միջոցով Իրանը թուլացնելու ծրագրի հեղինակներն են Միացյալ Նահանգները և Իսրայելը։

Բողոքի ակցիաներն Իրանում սկիզբ առան սեպտեմբերի կեսերին՝ Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկում 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Իրավապաշտպանների պնդմամբ՝ բողոքի գործողություններն ուղեկցող բախումների հետևանքով վերջին վեց շաբաթներին ավելի քան 250 մարդ է զոհվել։

Նմանատիպ նյութեր