Ֆրանսուա Օլանդը Հավանայում բանակցել է Ռաուլ Կաստրոյի հետ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հավանա մեկօրյա այցի շրջանակում բանակցել է Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ: Սա արևմտյան քաղաքական գործչի նման մակարդակի առաջին այցն է Կուբա այն բանից հետո, երբ անցյալ տարեվերջին Վաշինգտոնը հայտարարել է Հավանայի հետ նոր դարաշրջանի հարաբերություններ սկսելու մասին: Ֆրանսուա Օլանդը Վաշինգտոնին կոչ է արել չեղյալ հայտարարել Կուբայի նկատմամբ առևտրական արգելքը:
Ֆրանսիայի նախագահը հանդիպել է նաև Ֆիդել Կաստրոյի հետ: Ի դեպ նրանց հանդիպումը տեղի է ունեցել առանց մեդիայի ներկայացուցիչների: