865 դիտում
13:52 01-07-2015
Նախկինում դատվածները կրկին ոստիկանությունում
Հունիսի 30-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 10 հասցեում թմրամիջոց են պատրաստում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, 1980 թ. ծնված, նախկինում դատված Հուսիկ Ա.-ն և 1977 թ. ծնված, նախկինում դատված Արման Մ.-ն Հուսիկ Ա.-ի տան նկուղում պատրաստել են թմրամիջոց:
Նշված նկուղում գտնվող սեղանի վրայից հայտնաբերվել է 0,5 լ տարողությամբ պոլիէթիլենային 3 տարա` դեղին հեղուկով, 0,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա` սպիտակ էլաստիկ զանգվածով, մուգ շագանակագույն թմրամիջոցի նմանվող հետքերով ապակյա սրվակ, 5 մլ 1 ներարկիչ, որի մեջ առկա է եղել մուգ շականակագույն թմրամիջոցի նմանվող հետքեր, 5 մլ գործարանային փաթեթավորմամբ ներարկիչ, 5 հատ «ացետիլոսալեցիտիլովայա կիսլոտա» ռուսերեն գրառմամբ դեղահաբ, գործարանային փաթեթավորմամբ 10 տուփ լուցկի և 0,50 մլ յոդի սրվակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հուսիկ Ա.-ն և Արման Մ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
10:30 07-07-2015
Նախկինում դատվածները նկուղում թմրամիջոց էին պատրաստում. տեսանյութ
1763 դիտում
21:52 04-09-2019
Նախկինում 6 անգամ դատապարտվածը կրկին ոստիկանությունում
1622 դիտում
10:25 20-01-2015
Կրկին ոստիկանությունում, կրկին գողության համար. տեսանյութ
Այս բաժնից
1066 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1423 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1234 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան