1766 դիտում
21:52 04-09-2019
Նախկինում 6 անգամ դատապարտվածը կրկին ոստիկանությունում
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բորյան փողոցի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել նախկինում 6 անգամ դատապարտված, Գյումրիի 33-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել և առգրավվել է 5 մլ տարողության ներարկիչ՝ 2.5 մլ մուգ շականակագույն հեղուկով: Նա հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «Պիրալգին» դեղամիջոցի, բենզինի, յոդի և այլ քիմիական նյութերի խառնուրդից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է անձամբ՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2796 դիտում
18:59 12-08-2015
Նախկինում 10 անգամ դատապարտվածը ոստիկանությունում է
1431 դիտում
15:59 11-11-2014
Նախկինում 7 անգամ դատապարտվածը նոր հանցադրվագով
Այս բաժնից
955 դիտում
23:50 10-01-2025
Չեխիան աջակցություն է հայտնել ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցությանը
1003 դիտում
23:37 10-01-2025
Արամ Ա Վեհափառը 2025-ը հռչակել է «ավանդույթների վերակենսավորման տարի»
4096 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն