Նեմցովի սպանության գործով անցնող Ղուբաշևը հայտնել է, որ պատրաստ է Օբամային էլ գնդակահարել
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Անզոր Ղուբաշևը հետաքննությանը ցուցմունքներ տալիս հայտարարել է, որ նման քայլի է դիմել հակառուսական և հակամուսուլմանական արտահայտությունների պատճառով, որն արել էր ընդդիմադիր գործիչը և նույնիսկ պատրաստ է եղել Օբամային գնդակահարել, գրում է kommersant թերթը:
Նա նաև նշել է, որ իրեն դուր չի եկել Ուկրաինայի հարցով Նեմցովի դիրքորոշումը: Վերջինիսի խոսքով՝ Նեմցովը սադրանքներ էր հրահրում և ուզում էր ուկրաինական սցենարը կրկնել Ռուսաստանում:
Ղուբաշևը նաև ասել է, որ իրեն վրդովեցրել են Մուհամեդ մարգարեի հասցեին արված Նեմցովի արտահայտությունները և պատմել է հանցագործության մանրամասները:
«Եթե հիմա կրկին առիթ լիներ, ես նրան ևս մեկ անգամ գետնին կփռեի: Ես նույնիսկ առանց մտածելու Օբամային էլ կգնդակահարեի»,-ասել է Ղուբաշևը: