Նեմցովի սպանության գործով լեզվաբանական փորձաքննություն է նշանակվել
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննչական կոմիտեն նշանակել է լեզվաբանական փորձաքննություն, գրում է «Коммерсантъ» թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Հետաքննության կարծիքով՝ այս փորձաքննությունը կարող է օգնել պարզել, թե արդյո՞ք սպանության սպառնալիքներ եղել են, թե՞ ոչ, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ սպանության գործի ֆիգուրանտներից մեկին է այցելել անկախ փաստաբան: