Կանադան կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Նեմցովի սպանության գործով
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել այս գիշեր Մոսկվայում սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով:
Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ցնցված է Ռուսաստանի առաջատար քաղաքական ընդդիմադիր գործիչներից մեկի սպանության փաստով:
Հիշեցնենք, որ 55-ամյա Նեմցովին սպանել են այս գիշեր՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող կամրջի վրա: Նրա վրա արձակվել է 6 կրակոց: Սպանության միակ ականատեսը եղել է Նեմցովին ուղեկցող Կիևից ժամանած 23-ամյա մի մոդել: Ներկա պահին ռուս իրավապահները հարցաքննում են աղջկան: