211652_close_icon
views-count4805 դիտում article-date 20:55 08-03-2015

Նեմցովի սպանության գործով հինգ մարդ է ձերբակալվել

Մոսկվայում ևս երեք կասկածյալ կալանքի տակ է վերցվել մինչև մայիսի սկիզբը։ Այսպիսով, Նեմցովի սպանության գործով հինգ մարդ է անցնում՝ չեչենական ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատար Զաուր Դադաևը, մասնավոր անվտանգության ծառայության աշխատակից Անզուր Գուբաշևը, նրա կրտսեր եղբայր Շահիդ Գուբաշևը, ինչպես նաև Թամերլան Էսկարխանովը և Խամզատ Բախաևը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/07/45323/]հայտնել էինք[/url], ՌԴ իրավապահները ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով 2 կասկածյալների էին ձերբակալել՝Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին։ Հիշեցնոնք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին՝ Մոսկվայի կենտրոնում։

Նմանատիպ նյութեր