1965 դիտում
22:25 30-06-2015
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հունիսի 30-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի «Սալոյի» վանքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է լճի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 42-րդ կմ-ում՝ լճափնյա տարածքում:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 33 TL 786 պ/հ (վարորդ Ս.Վ.) ավտոմեքենան:
***
Հունիսի 30-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի առափնյա անտառում ավտոմեքենան արգելափակվել է Արգիճի գետում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Գռանդ Շիռոկի» մակնիշի 79 NA 700 պ/հ ( վարորդ Ա.Զ. ծնվ. 1970թ.) ավտոմեքենան:
***
Հունիսի 30-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Միտցուբիշի պաջերո» մակնիշի 070 ՏՍ 03 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ղ., ծնվ. 1967թ.) գազի արտահոսքը:
Նմանատիպ նյութեր
1143 դիտում
20:37 29-01-2015
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
1432 դիտում
22:51 26-03-2015
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
930 դիտում
22:26 01-05-2015
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Այս բաժնից
877 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)