1627 դիտում
20:41 30-06-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովին
Հարգելի գործընկերներ,
Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը հանրա-պետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի նպատակ է բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը` գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի բարենպաստ պայմաններ:
Գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի տնտեսության առանցքային ոլորտ-ներից մեկը, այդ են վկայում հետևյալ ցուցանիշները:
2014 թվականի տվյալներով ոլորտում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի 19.7 %-ը: Ագրովերամշակող ոլորտի հետ միասին մասնաբաժինը կազմել է 26.3 %:
Գյուղատնտեսությունում զբաղված են հանրապետությունում ընդհանուր զբաղ-վածների 36.3 %-ը: Գյուղական բնակավայրերում բնակվում են հանրապետության բնակ-չության ավելի քան 36.0 %-ը:
Տեղական արտադրության հաշվին, էներգետիկ արժեքով գնահատված, ապա-հովվում է առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության ավելի քան 60 %-ը:
Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության մեջ, 2014 թվականի տվյալներով, գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 21.0 %, իսկ միայն արտահանման մեջ` 28.0 %:
Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ իրականացվել և շարունակվում են գյուղա-տնտեսության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը, որոնք որոշակիորեն նպաստել են ոլորտում դրական տեղաշարժերի:
Տնտեսական աճի ապահովման հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերումներից է ցանքատարածությունների ավելացումը և արդյունքում` վարելահողերի նպա-տակային օգտագործման մակարդակի բարձրացումը: Այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է 74.4 %, 2010 թվականի 63.2 %-ի դիմաց: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2010-2014 թվականների ընթացքում ավելացել են շուրջ 50.0 հազ. հեկտարով: Այդ միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարում: Ըստ օպերատիվ տվյալների, ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են շուրջ 17.0 հազ. հեկտարով և կազմել 350.0 հազ. հեկտար, վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով շոււրջ 78.0 %-ի:
Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև անասնագլխաքանակի ավելացման ուղղությամբ:
Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համախառն ներքին արդյունքի մեջ ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավելացման: 2014 թվականին 3.4 % ՀՆԱ-ի հավելաճի նպաստման 1.5 տոկոսային կետը կամ 44.1 %-ը բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին:
Նշվածի հետ մեկտեղ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծմանն են ուղղվում պետական աջակցության մի շարք ծրագրեր:
Հակիրճ անդրադառնամ այդ ծրագրերից հիմնականներին:
Հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, հացահատիկային տնտեսության զարգացմանը, ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացմանն է ուղղվել «Ցորենի սերմանաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմացուներով, մատչելի պայմաններով, բավարավել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը: Ծրագիրը շարունակվելու է նաև ընթացիկ տարում:
Հացահատիկային տնտեսության, կերարտադրության զարգացմանն է ուղղվել նաև 2011 թվականից իրականացվող «Գարնանացանի համար գարու, եգիպտա-ցորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ներկրված գարնանացան գարու, եգիպտացորենի, կորնգանի և առվույտի բարձր վերարտադրության սերմերով բավարավել է հանրապետության մարզերի ամբողջական պահանջարկը շուկայական գներից 50.0 %-ով ցածր գներով:
Նմանատիպ նյութեր
2775 դիտում
20:52 16-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին
1520 դիտում
20:52 27-03-2014
Հրատապ խորհրդակցություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ
1331 դիտում
14:26 19-10-2014
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը` Գյուղատնտեսի օրվա առթիվ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»