211652_close_icon
views-count1334 դիտում article-date 14:26 19-10-2014

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը` Գյուղատնտեսի օրվա առթիվ

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, գիտնականներ, գործարարներ, ֆերմերներ Արդեն չորրորդ տարին է, մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Այն հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի մեր երախտիքի խոսքն ուղղենք հայ շինականին, քանի որ նա է մեր հողի պահապանն ու երկրի կերակրողը: Գյուղատնտեսությունը մեր հանրապետության գերակա ուղղություններից է, և այս բնագավառում վերջին տարիներին նկատելի են առաջընթացի դրական միտումներ: Չնայած վաղ գարնան ցրտահարությանն ու կարկտահարությանը, ընդհանուր առմամբ, տարին հաջողված կարելի է համարել ոլորտի համար: Այս տարի ևս պետությունը կանգնած էր գյուղացու կողքին, և միասնական ջանքերի ու հայ շինականի աշխատասիրության շնորհիվ կարողացել ենք հաղթահարել բնության արհավիրքը: Տարին գյուղատնտեսության ոլորտի համար լի էր ձեռքբերումներով: Հատկապես կարևորում եմ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նոր էջ է բացելու գյուղատնտեսության զարգացման համար: Այս հսկայածավալ շուկան մեզ տալիս է հնարավորություն ավելացնելու արտադրության ծավալները և օտարերկրյա սպառողին ներկայանալ թե՛ թարմ պտուղ-բանջարեղենով, թե՛ պահածոներով, թե՛ կաթնամթերքով, թե՛ մսամթերքով, թե՛ հյութերով ու ոգելից խմիչքներով: Վստահ եմ, որ հայկական արևահամ բերքն ու բարիքը Եվրասիական տնտեսական միության հսկայածավալ շուկայում նույնքան պահանջված կլինի, որքան աշխարհին վաղուց հայտնի հայկական կոնյակը: Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ, բարօրություն և բարքառատ տարիներ: Վստահ եմ, որ մեր սերտ համագործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի արձանագրել գյուղատնտեսության ոլորտում նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան

Նմանատիպ նյութեր