211652_close_icon
views-count1143 դիտում article-date 16:10 30-06-2015

Եվրամիությունը հանրային շենքերի լուսանկարահանումն ու դրանց հրապարակումը սոցցանցերում

Եվրամիությունը կարող է արգելք սահմանել հանրային շենքերը լուսանկարելն ու հաջորդիվ դրանք հրապարակելը սոցցանցերում: Հաջորդ շաբաթ Բրյուսելու կքննարկվի գործող օրենսդրությունում փոփոխություններ սահմանելու հարցը, ըստ որի՝ այս կամ այն կառույցի մոտ լուսանկարվելու համար համապատասխան մարմնի թույլտվություն անհրաժեշտ կլինի, անգամ եթե այս կամ այն տեսարժան վայրը լուսանկարման համար հետին ֆոն է ծառայում: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «Daily Mail»-ին, թեև մեր օրերին հանգիստն արտասահմանյան երկրներում ու քաղաքներում չի անցնում առանց տեսարժան վայրերում լուսանկարվելու, շուտով զբոսաշրջիկներին կարգելեն լուսանկարվել օրինակ` Փարիզի Էյֆելյան աշտարակի կամ Հռոմի Տրևի շատրվանի մոտ: Իսկ դրա պատճառը կլինի հանրային կառույցները լուսանկարելու ԵՄ արգելքը:

Նմանատիպ նյութեր